Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:
Մեկ ամիս շարունակ բուռն քննարկումներից հետո կառավարությունը վերջապես հստակեցրել է կորոնավիրուսով բուժվող մեկ անձի բուժսապարկման պետպատվերի չափը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանի մեկնարկային օրերը հայտնի են:
Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:
Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ:
«Այգեստանի բնակիչը վարակվել է Ստեփանակերտի օջախից, այնուհետև գյուղում ունեցել է շփման շրջանակ, որպեսզի գյուղից վարակը չտարածվի, այլ բռնկումներ չլինեն, դրա համար կգործեն այդ սահմանափակումները: Շփման շրջանակի հստակ թիվը չեմ կարող նշել, բայց բոլորը մեկուսացված են, իսկ ովքեր կասկածվում են՝ ինքնամեկուսացվում են և թեստ է արվում: Այդ շրջանակից հաստատված դեպք դեռ չկա»,- ասաց Բալայանը:
«Մարդիկ սառնարաններում եսիմ ինչեր են դնում, մեր սառնարանը՝ լրիվ դատարկություն, ոչ մի բան չունենք: Դեռ լավ է, որ երեխեքս ստիպող չեն, ասեն՝ այս ենք ուզում, այն ենք ուզում, եթե սոված էլ են եղել, ձայն չեն հանել: Այս առողջական վիճակով էլ, որ լսում եմ՝ գործ կա, գնում՝ աշխատում եմ, որ գոնե օրվա ցամաք հացը, ուրիշ բան չեմ ուզում, խորովածներ չեմ ուզում, գոնե ցամաք հաց երեխեն ուտի, կուշտ լինի, որ վաղը-մյուս օրը չասի՝ մամա ջան, ծնվեցի, սոված-ծարավ գնացի ծառայեցի, եղբորս պես: Հանրակացարանում բետոնի վրա էինք ապրում, գնաց առաջին գիծ ծառայեց, վերադարձավ»:
«Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որ այն հետադարձության հետ կապված խնդիրներ ունի: Կառավարության ընդունած որոշումը, չեմ կարող ասել, իրավական անգրագիտությա՞ն, թե՞ մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների, մարտավարական առումով թույլ տվեք չհիշատակել: Այն, ինչ ընդունել է Կառավարությունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, ըստ այդմ մենք մշակել ենք հակաքայլեր»,- ասաց Կոչուբաևը:
Հուլիսի 25-ին, ժամը 14:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։
Դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում ստուգել, թե արդյո՞ք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա»:
Գրողները ավելի լավ պիտի հասկանային որ Հայաստանում իշխանության են եկել մերկ ազատականներ էն աստիճան տարված արևմուտքով որ ուզում են դատարկեն հայ գրականությունը, ու տեղը լցնեն էն ինչ իրենց աչքում մրցակցության մեջ հաղթում է հայ գրականությանը։ էն աստիճան լիբերալներ են որ ազատ շուկայի մրցասպարեզ են հանել նաև դասական գրականությունը։
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Երևանի «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում:
Մեր նկատառմանը, թե՝ ասացիք՝ չեք հրաժարվել, բայց կարծեք այս երկու տարում այդ մասին չի էլ շեշտվել. մինչև վերջին հայտնի իրադարձություններն ավելի շատ խոսվել է բանակցային մթնոլորտի, խաղաղության, փոխվստահության մասին, արդյոք ուշ չէ՞ հիմա այս մասին շեշտադրումներ անել՝ հաշվի առնելով երկու տարվա դադարը, պատգամավորն արձագանքեց.
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հուլիսի 25-ին նախատեսել է աշխատանքային քննարկում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ամարաս վանական համալիրի վերականգնման աշխատանքների 5-րդ փուլն է սկսում: Անցած տարի սկսված վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Լույս» մշակութային- գիտա- կրթական հիմնադրամը: Խորհրդի նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախ այցի ժամանակ ծանոթացել է Ամարասի վերանորոգման աշխատանքներին:
Մասնագետներն աշխատում են Հայաստանի ազգային գրադարանի կայքի վերականգնման ուղղությամբ:
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, քաթարական «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին վարակվել է կորոնավիրուսով։
Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:
«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,- ասել է Գոդ Նիսանովը։
23-ամյա ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է «Փյունիկ»-ից։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Արտակ Եդիգարյանի հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է հազարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։ Այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։