Իրանն ամերիկյան ինքնաթիռների գործողությունները որակել է «ահաբեկչական»
Իրանը միջոցներ կձեռնարկի, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական մարդատար ինքնաթիռը կալանելու համար: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Նրա խոսքով՝ Սիրիայի եւ Լիբիայի օդային տարածությունում ամերիկյան ինքնաթիռների գործողությունները Mahan Air ավիաընկերության հանրանավի նկատմամբ եղել են վտանգավոր, նա դրանք որակել է «ահաբեկչական» եւ միջազգային նորմերի խախտում:
«Արտաքին գործերի նախարարությունը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի, դատական իշխանության եւ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որոնք ամերիկացիներին կստիպեն զղջալ կատավածի համար»,-Մուսավիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Իրանը բողոքի մասին պաշտոնապես հայտարարել է ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) խորհրդին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռին ամերիկյան կործանիչների մոտենալու շուրջ ստեղծված իրադրությունը, ինքնաթիռ, որը Թեհրանից թռչում էր Բեյրութ:
Մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութում (Լիբանան), իջեցրել ուղեւորներին, լրալցավորվել է, որից հետո վերադարձել է Թեհրան: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, արդյունքում, առկա տվյալների համաձայն, մի քանի ուղեւոր եւ անձնակազմի անդամ վնասվածքներ են ստացել, քանի որ օդաչուն մանյովր է կատարել, որպեսզի, ինչպես նշում են Թեհրանում, խուսափի բախումից:
ԱՄՆ-ը իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը իրանական հանրանավին ուղեկցել է մեկ կիլոմետր տարածությամբ՝ հաշվի առնելով միջազգային նորմերը: Հանրանավը նույնականացնելով որպես Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռ, ամերիկյան կործանիչը հեռացել է անվտանգ տարածություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: