Բաժիններ՝

Կրկնավարակի դեպք Հայաստանում. քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Ֆեյսբուքյան օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել:

«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա։

https://www.facebook.com/arsen.harutyunyan.982/posts/3168928953196178

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031