Բաժիններ՝

Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 26-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)։

Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս