Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտը 29 տարեկան էր, ամուսնացած էր

Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը:

«Աշոտն ունի մեկ եղբայր, երկուսն էլ զինվորական են: Աշոտը ամուսնացել էր, բայց դեռ երեխաներ չունի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Լուսանկարները՝ Աշոտ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031