Երկու տարիներ ընթացքում այն զարգանում էր իր տրամաբանական կորով՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ազդեցությունը և ծավալները։
Հուլիսի 2-ին, ժամը 10։40-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը և նշանակումներին, դրանց առնչվող ընդդիմադիրների քննադատությանը, ընդունել է, որ կադրերն են որոշում ամեն ինչ, բայցև հորդորել՝ նշանակվածներին աշխատելու ժամանակ և հնարավորություն տալ:
Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ և ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել:
Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:
Մեր գլխավոր խնդիրը պետք է միշտ լինի բանակը, մեր պաշտպանողականության, մարտունակության աստիճանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ներկայացնելով 2020-25 թթ. ծրագիրը, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ, եղել են այցելություններ առաջնագիծ, տարբեր դիրքեր, ներկա է գտնվել զորավարժությունների:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան:
Այսօր Կառավարությունը հերթական նիստում հավանության արժանացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարություների միջև, «Հայաստան նավթամթերքների մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ուդումյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ երեկվա տվյալներով ախտորոշված 593 նոր դեպքերը նշանակում են, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է։
Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկսում են աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության պիլոտային ծրագիր։
Հունվարից ի վեր աշխարհն ապրում է այլ օրակարգով, հարցերի այլ շրջանակով ու այլ մտահոգություններով: Միջազգային ողջ լրահոսը, օտարերկրյա պետությունների բարձրագույն իշխանության մարմինների քննարկումները, խորհրդակցությունները և որոշումների զգալի մասը նշվածների մասին է: Պետություններն անկախ դրանց կառուցակարգից սկսել են աշխատել համավարակի հաղթահարման, դրա հետևանքների չեզոքացման և պատճառած վնասների վերացման ուղղությամբ:
Մեկ մարդ ք նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում:
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Կառավարության 2018 թվականին ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը։
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման վերաբերյալ բողոքը. ՈՒՂԻՂ
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը:
Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված՝ ի՞նչ նորություններ կան, և Հայաստանն ի՞նչ է անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դիմակները կրելու փուլերը, ըստ նրա, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում կար դիմակների դեֆիցիտ, որոնց արժեքը 200 դրամից ավելի էր, այդ ժամանակ խնդիր էր դրված՝ այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե հնարավոր լիներ առողջապահական հիմնարկների համար ձեռք բերել դիմակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկաներին հայտնեց, որ առավոտյան հետևել է միջազգային լրատվությանը և արձանագրել՝ նույնիսկ աշխարհում գերզարգացած երկրներ կան, որտեղ միայն հիմա են դիմակների կրելու վերաբերյալ ուղերձն ամբողջությամբ փոխում։
Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։
«Երեկվա դրությամբ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստերից։ Այսինքն՝ սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Դժբախտաբար, եղել է 6 մահ, 4 հոգի էլ մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրանք նույնպես ունեցել են կորոնավիրուս։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 26.658, մահերի թիվը՝ 459»,- Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 593 նոր դեպք, ապաքինվել է ևս 473 մարդ:
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Կառավարության նիստի օրակարգի 51 հարցից 45-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի․ ՈՒՂԻՂ