![](/banners/BeFunky-design.jpg)
Աննա Ժամկոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1020332.jpg)
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը:
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: