Ղազախական նավթը Հայաստան կհասնի, որ կանխի չվերացած մենաշնորհը վառելիքի շուկայում

Այսօր Կառավարությունը հերթական նիստում հավանության արժանացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարություների միջև, «Հայաստան նավթամթերքների մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Ըստ համաձայնագրի՝ կողմերի իրավասու մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են յուրաքանչյուր տարվա՝ ՀՀ-ում ապրանքների ներքին սպառման, արտադրության, ներմուծման և սպառման հաշվեկշիռը հանրապետության տարածքում և միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ համաձայնագրի վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելամթերքը որոշակի բարելավված պայմաններում ներկրել Հայաստան, ինչը ենթադրում է , որ հանրապետությունում վառելիքի շուկայում որոշակի մրցակցության դաշտ է ստեղծվելու։

«Սա շատ կարևոր համաձայնագիր է, բավականին երկար քննարկված և բանակցված, մոտավորապես 1,5 տարի։ Ենթադրաբար, այն Հայաստանում ազդելու է բենզինի շուկայի վրա»,- շեշտեց փոխվարչապետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս