Պետք է հասկանանք, թե ինչ իրավահարաբերություններ կառաջանան այս օրենքի ընդունումից հետո: Ես՝ որպես իրավաբան, գտնում եմ, որ անուղղակի ազդեցությունն անխուսափելի է, որովհետև օրենքում առկա են մի շարք ձևակերպումներ և կարգավորումներ, որոնք չեն հստակեցնում բոլոր այն դեպքերը, որը կարող է հիմք հանդիսանալ վարույթն իրականացնող մարմնի կողմից վարույթի սկսման համար: Հայտնի չեն, որոշակի չեն բոլոր այն ցուցիչները, որոնց առկայության պայմաններում լիազոր մարմինը պետք է իրականացնի, սկսի վարույթ, կամ այն հիմքերը, որոնց արդյունքում չպետք է իրականացնի:
«Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում»,- այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին:
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների եւ փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել է 49-ի, եւս 11 մարդ համարվում է անհետ կորած:
Օրեր առաջ քաղաքացի Էդուարդ Աղաջանյանից մի բացիկ է ստացվել մեր խմբագրություն, որով պահանջվում է հերքել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին մեր կողմից հրապարակված նյութերից մեկը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 598 հազարը:
Ռուսաստանը վերջին չորս տարվա ընթացքում Սերբիային մատակարարել է Մի-35Մ եւ Մի-17Վ-5 ուղղաթիռներ, ՄիԳ-29 կործանիչներ, ինչպես նաեւ «Պանցիր-C1» հակաօդային պաշտպանության համալիրներ:
Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու և ժամանակակից պահանջներին համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին:
Գույքահարկի դրույքաչափերի բարձրացման շուրջ առկա կրքերը դեռ չեն հանդարտվում։ Փոխարենը՝ ավելի են բորբոքվում․ դժգոհության նոր ալիք բարձրացրեց օրենքի ընդունումից օրեր անց Կադաստրային կոմիտեի կողմից ներկայացված նոր՝ շուկայական արժեքին մոտարկված գույքահարկի հաշվարկման առցանց հաշվիչը, որի միջոցով քաղաքացիներն առավել ակներև կարողացան տեսնել, թե որքանով է աճում հարկի գումարն ընդունված օրինագծի արդյունքում։
«Ես կտեսնեմ, թե այս ամենն ինչ ընթացք է ստանալու, ըստ այդմ կզբաղվեմ այս հարցով, որովհետև սա հակասում է Քրեական օրենսգրքին։ Նախ՝ պետք է պարզել, թե ո՞վ է այն անձը, որը նման ցուցում է տվել, ի՞նչ իրավունք ունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, որի գործառույթները վերաբերում են միայն վարչական շրջանում տեղի ունեցող գործողություններին, զանգի ԱԺ պատգամավորին, հանդիպի և արգելի կարծիք հայտնել։ Եթե ինձ գաղտնալսել են, ո՞վ է այն անձը, որ նման բան է արել, եթե գաղտնալսում չի եղել, պարզապես նրա կողմից եղել է ձայնագրություն, որը հետագայում հանրայնացվի, պետք է տեսնեն, թե վարչական շրջանի ղեկավարը ինչու է խախտել մասնավոր հաղորդագրության գաղտնիության սահմանադրականության սկզբունքը»,- շեշտեց նա։
Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտի:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել է 24 248-ով եւ հասել 697 413-ի:
2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ին ն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Բուլղարիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիսի վերջը երկրում երկարաձգել արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:
«Կարիքի գնահատում չի եղել, և ես չգիտեմ՝ ում են ուղղված չափորոշիչները: Ինձ համար անհասկանալի է չափորոշչի ստեղծման փիլիսոփայությունը: Ինչպե՞ս է կազմավորվում, ի՞նչ չափանիշեր ենք դնում դրա հիմքում, թե՞ հերթական անգամ կարծում ենք, որ հարևանի հարսն ավելի սիրուն է, և եթե հույները, լեհերը հաջողել են, ուրեմն մենք էլ պետք է հաջողենք»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ խոսելով Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մասին՝ ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
Կառավարության ներկայացուցիչներն ինֆորմացիոն բոլոր հարթակներով պարբերաբար կրկնում են, որ հանրության մեծամասնությունը շարունակում է անվերապահորեն վստահել իրենց, իրենց վարած քաղաքականությանը և գոհ է իր կյանքի որակից՝ անկախ նրանից, որ Հայաստանում համավարակի տարածման տեմպը չի նվազում, իսկ տնտեսությունն արձանագրում է անկման ցուցանիշներ։
Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2019 – 2020 թվականների ընթացքում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով:
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում, որը, համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: