Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջոցների հատակցումը միջուկային փորձարկումների համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները քննարկման են ներկայացրել օրինագինիծ, որն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումը երկրում նոր միջուկային փորձակումներ կատարելու համար:

Այդ մասին հուլիսի 6-ին իր Twitter-ում հայտնել  է Նեւադայի նահանգից կոնգրեսական Դինա Թայթուսը, որն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն է:

2021 թվականին էներգետիկայի ոլորտում ծախսերի մասին օրինագիծը, որն առաջարկվել է բյուջետային հատկացումների կոմիտեում, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չի տա միջոցներն օգտագործել «միջուկային փորձարկումներ կատարելու կամ ցանկացած հզորության միջուկային պայթյուններով փորձարկումներ նախապատրաստելու համար»:

Հուլիսի սկզբին օրինագիծը ներկայացրել է Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարքին՝ ավելի քան տասը կուսակիցների հետ:

Ինչպես մայիսի 22-ին հաղորդել է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկում իրականացնելու հնարավորությունը: Թերթի տեղեկություններով՝ այս հարցը մայիսի 15-ին բարձրացվել է ազգային անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչություններից ամերիակցի պաշտոնյաների հանդիպմանը: Փորձարկումներ կատարելու շուրջը համաձայնություն այդ ժամանակ ձեռք չի բերվել:

Պաշտոնյաներից մեկը հրատարակությանը հայտարարել է, որ քննարկումները շարունակվում են:

Ավելի ուշ Defence News թերթը, վկայակոչեքով Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Դրյու Ուոլթերին, հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում իրականացնելու այն դեպքում, եթե լինի երկրի նախագահի ցուցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս