Արդյո՞ք Կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել կորոնավիրուսից տանը բուժվող քաղաքացիների բուժման ծախսերը. Պարզաբանում է նախարարը

«Մենք ունենք տնային պայմաններում թոքաբորբի բուժման հաստատված գործելակարգ, որի մեջ ներառված են այնպիսի դեղորայքներ, որոնք մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կորոնավիրուսով հիվանդ այն քաղաքացիների բուժման ծախսերը, որոնք տանն են ստացել բուժում:

Նախարարը հավելեց, որ, եթե նշված դեղորայքներից զատ, այլ դեղեր գնելու կարիք իրապես կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց և բուժվի հիվանդանոցային պայմաններում:

Նա ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի գործընկերներին կոչ արեց հետևել միայն ԱՆ-ի կողմից հաստատված գործելակարգին, որտեղ ներառված են այդ դեղերը և բուժման ձևերը:

«Ուզում եմ նաև հայտնել, որ մենք այդ բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես՝ այնպիսի դեղեր, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, չնայած դրանք էժան են՝ մի քանի հազարի շրջանակներում են, իրականացրել ենք կենտրոնացված գնում և բաշխել ենք ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին:

Բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ բազմաթիվ մեր քաղաքացիներ, որոնք ունեն դրական ախտորոշում, ընդհանրապես բուժման կարիք չունեն. պարզապես պետք է իրենց թեթև ընթացքն անցկացնեն տանը և հետո վերադառնան իրենց սովորական կյանքին»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի թեթև ընթացք ունեցող քաղաքացիներն ունեն ջերմիջեցնողների կարիք, իսկ մնացած դեպքերի պարագայում՝ բուժումը միայն բժշկի հսկողության տակ է պետք իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031