ԱԺ-ն առաջին ընթերցմամբ լրացրեց և փոփոխեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը
Ազգային ժողովը Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը:
Արտահերթ նիստը կշարունակվի 15:30-ից հետո՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:
Կառավարությունն առաջարկում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ:
Ըստ գործող օրենքի՝ փակ տարածքների դեպքում դիմակ չկրելը նախատեսում է պատասխանատվություն. այդ դեպքում տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն 100-300.000 դրամի չափով: Այսինքն՝ փակ տարածքներում դիմակ կրելու համար պատասխանատու են տնտեսվարողները, որոնք պետք է արգելեն առանց դիմակի անձանց մուտքն իրենց տարածք: