«Կա՛մ անապահովներին անվճար դիմակով ապահովեք, կա՛մ իջեցրեք դրանց գները». Աբովյան

Խորհրդարանն այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ:

Նախագծի քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը դիմելով Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ հարցրեց՝ տրամաբանակա՞ն է, որ մեքենայում երկու հոգուց ավելի գտնվելը տուգանվում է, իսկ հանրային տրանսպորտում 10-ից ավելի մարդու դեպքում ոչինչ չի արվում:

«Մենք քաղաքացիներից սրա հետ կապված բազմաթիվ նամակներ ենք ստանում, և իրականում տրամաբանություն չկա այդ տուգանքները նշանակելու մեջ:

Ինչ վերաբերում է դիմակներին, ապա, եթե մարդը պետք է 2 ժամ ընդմիջումներով դիմակ փոխի, նա ստիպված պետք է նստի տանը ու դիմակ կարի, դրանից հետո միայն դուրս գա կամ գնա աշխատանքի: Մենք մի մեծ կառույց ունենք, որը կարգավորում է գները, և նա պարտավոր է գները կարգավորի, սակայն այսօր ունենք մի իրականություն, որ դիմակների գինը 10-15 անգամ ավելացել է: Արտակարգ դրությունը թելադրում է արտակարգ որոշումներ, իսկ արտակարգ որոշումն այն է, որ այս պարագայում մարդը չի կարող ամսական 20-30.000 դրամ տալ դիմակին ու ձեռնոցներին: Հիմա կա՛մ անապահով խավին պետությունը պետք է ապահովի անվճար դիմակով, կա՛մ իջեցրեք դրանց գները, իսկ իջեցնելու տեղ հաստատ ունի»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս