![](/banners/BeFunky-design.jpg)
Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1015722.jpg)
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:
Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ: