Բաժիններ՝

«Լոռի»-ն ընկերական խաղում հաղթել է «Մասիս»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական հանդիպումներ անցկացնել:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց առաջին խումբը ներկայացնող «Մասիս»-ի հետ: Վանաձորյան ակումբն առավելության հասավ 3:0 հաշվով: «Լոռի»-ի կազմում աչքի ընկան Մասիերոն, Շահինյանը և Ավագյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031