«100.000 դրամ տուգանքը չեղյալ համարե՛ք, դա քիչ գումար չի». Սասուն Միքայելյանը՝ փոխնախարարին
Կառավարությունը հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250 հազար դրամից դարձնել 10 հազար դրամ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին՝ ասաց, որ արտակարգ դրության պայմաններում հաճախակի են օրենքներ փոխվում, որոնց մարդիկ տեղյակ չեն:
«Դուք ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, այդ տուգանքները գալիս է հենց ժողովրդի չիմացությունից: Հիմա այն տուգանքները, որով մարդկանց 100 հազար դրամով տուգանել եք, ու նրանք տեղյակ չեն, կխնդրեի այս հարցը բարձրաձայնեք: Նաև գուցե որոշում կայացվեր, որ այս տուգանքները չեղյալ համարվեն՝ 100 հազար դրամ տուգանքը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ, ասենք, հասարակ գյուղացու համար»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում