Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի հետ կապված դեպքի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննության:

168.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քննչական կոմիտեից հաստատեցին քրեական գործ հարուցելու փաստն ու ասացին, որ այն արդեն վարույթ է ընդունվել:

Տեղեկացրին նաև, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Սույն արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 21-ին՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը տանը չէր եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները:

Տեսանյութեր

Լրահոս