
Վիճաբանություն՝ Ստեփանակերտում

Մայիսի 25-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայիսի 22-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «ԷՌՏԵ-ԷՍ» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ մայրաքաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Դ. Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1960թ. ծնված Զ. Ն.-ի միջև, որի ընթացքում Դ. Ս.-ն մեկ անգամ հարվածել է Զ. Ն.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վաչությունը:
ԱՀ ոստիկանություն