Գերմանիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա սահմանափակումները մեղմելու որոշումը:
Հարց՝ արդյո՞ք այսօրվա իշխանությունների որակը և այսօրվա հայաստանյան մթնոլորտը բավարար են՝ այս խնդիրներին դիմակայելու համար։ Սրանցից յուրաքանչյուրն ինքնին ծանրագույն մարտահրավեր է, իսկ բոլորի միաժամանակյա առկայությունը վեր է շատուշատ՝ ավելի պրոֆեսիոնալ ու փորձառու կառավարությունների ուժերից։
«ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ապրիլի 24-ի նախօրեին տարածած իր հայտարարության մեջ մի այսպիսի գաղափար էր առաջ քաշել, թե Ցեղասպանությունից մեկ դար է անցել, ժամանակներ են փոխվել, ուստի եկել է որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ամբողջ աշխարհի հավատացյալները մայիսի 14-ին կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար:
Արտակարգ դրության պայմանները թուլացվում են, վերահսկման մեխանիզմները՝ ոչ այնքան: Մայիսի 4-ից հետո էլ կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակը Կառավարությունը կշարունակի պարզել Հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող համակարգով. 168.am-ի հետ զրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կ․ Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը շարունակում է հեռավար աշխատանքը, թատերասերներին կներկայացնի Ֆ. Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացումը:
«Ես, արդեն երկրորդ տարին է՝ դատապարտում եմ բոլոր այն գործողությունները և այդ գործողություններն իրականացնողներին, ովքեր սկզբից տարածում են որևէ գնահատական, կապ չունի՝ ում մասին, հետո նոր խոստանում են սկսել ինչ-ինչ իրավական գործընթացներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից արվող մի շարք հայտարարություններին և վերջին հայտնի գործընթացներին, որոնք ծավալվում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ:
Կապան, Քաջարան, Տաթև համայնքներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում իրականացվել են մի շարք խուզարկություններ:
Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ- ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք, ովքեր հույս ունեին, թե կկարողանան մարտ-ապրիլ ամիսներին մեքենաները վաճառել, քանի որ այդ ամիսներին էին ավելի շատ ռուսներ ու ղազախներ գալու Հայաստան, հիմա չգիտեն, թե ի՞նչ են անելու։ Ասում են՝ սպասում են, որ ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրությունը քիչ-քիչ վերանա, միջպետական ճանապարհները բացվեն, որ գնորդները հնարավորություն ունենան գալ Հայաստան։
Մի քանի օր է, հայկական երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչք է նկատվում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը պարզաբանեց, որ թռիչքները նախապատրաստական են և իրականացվում են մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնական միջոցառման շրջանակներում:
Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով այս շրջանում մարդկանց զբաղվածությանը՝ նշեց, որ այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը, կիրարկել են սոցիալական աջակցության փաթեթներ, որոնցով ապրիլի 30-ի դրությամբ կա 511 միլիոն դրամի աջակցություն, և շահառուների ընդհանուր թիվը կազմում է 1 միլիոն 264.000 մարդ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին հայտարարությունը շարունակում է խնդիրներ հարուցել նաև հակամարտող երկրների ներքաղաքական դիսկուրսում։ Մինչ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցնում է, որ հայկական դիրքերն ամուր են, ավելի են հաճախակիանում Ադրբեջանի իշխանությունների, նախկին ու ներկա իշխանության տարբեր թևերի և կլանների ներկայացուցիչների՝ պատերազմի վերսկսելու անհրաժեշտության մասին կոչերը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ուղղված քննադատությունները։
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի նոր տնօրենն Արա Աղայանն է: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:
«Նեմրա» ռոք խումբն իր լավագույն ստեղծագործությունները կներկայացնի «ոչ Պաշտոնական» համերգի շրջանակում, որն առցանց կհեռարձակվի մայիսի 4-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
Արդեն երկու օր է՝ մեր «անաչառ» լրատվականները մի հոդված են հրապարակել, որով, ի թիվս այլ հարցերի, բացահայտել են իմ կողմից կատարված մի խայտառակ հանցանք՝ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու «թույլտվություն» տալը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի աշխատել Ռուսաստանի հետ՝ անկախ դաշնակցային հարաբերություններում առկա ինչ-ինչ խնդիրներից:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը, իբրև թե վերաբերում էր արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։
Իսպանիան աշխարհում Covid 19-ով վարակակիրների թվով երկրորդն է. վարակման դեպքերի թիվն այստեղ հատել է 247 հազարը, մահերի թիվը՝ 25 հազարը: Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, սակայն, որ որոշ վերլուծական կենտրոնների պնդմամբ՝ իրականում Իսպանիայում համավարակի պատճառով մահացածների թիվն անցնում է հիսուն հազարը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար:
Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Սարի Թաղի 32-ամյա բնակիչ՝ աջ ազդրի հրազենային վնասվածք նախնական ախտորոշմամբ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համապատասխան նախագիծն այսօր ներկայացվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Այսօր տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը:
Կորոնավիրուսի համաճարակը աշխատանքային նոր կանոններ թելադրեց նաև բանկային համակարգի համար։