Մայիսի 9-ին ցուցադրական թռիչքներ կկատարեն նաև Սու-30 ժամանակակից կործանիչները
Մի քանի օր է, հայկական երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչք է նկատվում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը պարզաբանեց, որ թռիչքները նախապատրաստական են և իրականացվում են մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնական միջոցառման շրջանակներում:
«ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի օդաչուները Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնական թռիչքին են նախապատրաստվում։ Այսինքն` օդաչուների համահավաք խումբը, որում ներգրավված են նաև «Էրեբունի»-ում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները, մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Երևանի ու Գյումրիի օդային տարածքում օդային շքերթ կիրականացնեն»,- ասաց Շուշան Ստեփանյանը։
Հարցին`ցուցադրական թռիչքներ կկատարե՞ն ՀՀ-ի ձեռք բերած Սու-30 ժամանակակից կործանիչները, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց` այո, նման բան նախատեսված է: