Ծխախոտի մաքսանենգությանը Հրաչյա Հակոբյանի մասնակցության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քրեական ոստիկանություն. «Փաստինֆո»

Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:

«INFOPORT»-ի տվյալներով՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:

Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե և, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս