Բաժիններ՝

«Խեղճ մարդիկ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում

Կ․ Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը շարունակում է հեռավար աշխատանքը, թատերասերներին կներկայացնի Ֆ. Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացումը: Բեմադրության ռեժիսորն է Մանվել Խաչատրյանը:

Առաջնախաղը կցուցադրվի մայիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22-ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել էին։

Բեմադրության մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, վերջինս նաև վիպակի բեմականացման հեղինակն է։

Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031