Ինչո՞ւ են խուզարկություններ կատարվել Կապանի, Քաջարանի նախկին, ներկա պաշտոնյաների եւ նրանց հարազատների բնակարաններում. ArmDaily.am
Կապան, Քաջարան, Տաթև համայնքներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում իրականացվել են մի շարք խուզարկություններ: Այս մասին ArmDaily.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե խոսքը ինչ քրեական գործի մասին է, նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություն չունեն:
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունների պատճատը զինված «ռազբորկա» է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ խնդիր է ծագել Քաջարանի նախկին քաղաքապետի ու այլ անձանց միջև, ապա Քաջարանի նախկին քաղաքապետը խնդրի լուծման համար դիմել է Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբորը՝ Գրիգորի Փարսյանին, իսկ կռվի մյուս կողմը դիմել է քաղաքի հեղինակություններից մեկին։ Կապանում գտնվող ինչ որ «դաչայում» երկու կողմերը հավաքվել են «ռազբորկայի», որտեղ հնչել են կրակոցներ, եղել է ծեծկռտուք, նաև դանակահարություն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաջարանցիների կռվի պատճառն այն է եղել, որ խմել են, հին դեպքեր են նորից վերհիշել, որտեղից էլ սկսվել է ամեն ինչ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: