Էկոնոմիկայի նախարարությունը 28 միլիոն դրամի գնում է կատարել՝ մեկ անձից գնման ընթացակարգով
Էկոնոմիկայի նախարարությունը 2020 ապրիլի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով իրականացրել է 28 միլիոն դրամի գնում՝ «Ռեդի-Սթեդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:
Նշենք, որ այս ընկերությունն առավել շատ հայտնի է «Արտ Լանչ» անունով:
Նախարարությունը գնումը կատարել է Covid 19 միջոցառման շրջանակում մեկուսացված անձանց սնունդ տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Ոստիկանության զորքերի համար կատարված գնման մասին. այն ևս իրականացվել էր մեկ անձից՝ 44 միլիոն դրամի չափով: