Բաժիններ՝

Մեքենաները կայանած մնացել են փողոցներում, իսկ BMW մակնիշի ավտոմեքենաներից, հայելի ու լուսարձակ է, որ գողանում են․ Ավտոներկրող

Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք, ովքեր հույս ունեին, թե կկարողանան մարտ-ապրիլ ամիսներին մեքենաները վաճառել, քանի որ այդ ամիսներին էին ավելի շատ ռուսներ ու ղազախներ գալու Հայաստան, հիմա չգիտեն, թե ի՞նչ են անելու։ Ասում են՝ սպասում են, որ ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրությունը քիչ-քիչ վերանա, միջպետական ճանապարհները բացվեն, որ գնորդները հնարավորություն ունենան գալ Հայաստան։

«Այս պահին շատ վատ վիճակում ենք, մեքենաներն այդպես կայանած էլ մնացին։ Այդ բիզնեսով զբաղվող մարդիկ մեծ վնասներ են կրում։ Հիմա էլ սպասում ենք, որ կորոնավիրուսի այս համաճարակն անցնի,- 168am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը՝ հավելելով,- Մեքենաները կայանած մնացել են փողոցներում, իսկ BMW մակնիշի ավտոմեքենաներից հայելի ու լուսարձակ է, որ գողանում են»։

Նրա կարծիքով՝ ժամանակին կառավարությունը չպետք է արգելեր, և թողներ, որ աջ ղեկով մեքենաները բերեին Հայաստան։

«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այստեղ մեքենայի դեֆիցիտ էր, ու, եթե բերվեին Հայաստան, ոչ թե սպասեին, որ ղեկը փոխվեր, Հայաստանում այսօր այս վիճակը չէր լինի։ Պետությունը մաքսազերծումից ստացավ գումար, իսկ մարդիկ, ովքեր գնել էին մեքենա, որ բերեին, վաճառեին և օգուտ ստանային, մնացին ձեռնունայն։ Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ղազախները գալիս էին, ու մեքենա չկար, որովհետև այդ մեքենաները Վրաստանում էին և սպասում էին, որ ղեկերը փոխեն։ Այդ ժամանակ եթե թողնեին առանց ղեկը փոխելու բերել մեքենաները, որոնք գնվել էին մայիս-հունիս ամիսներին՝ կվաճառվեին ամբողջությամբ»,- նշեց ավտոներկրողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս