Բաժիններ՝

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հունիսի վերջին չի հասնի 500 հազարի. Թորոսյան

Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես ասել էի, որ հնարավոր է ունենանք 500 հազար դեպք մինչև հունիսի վերջ: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս