«Իշխանությանն ատկատ չեն տալիս, սկսել են տալ ընդդիմությա՞նը». Փաշինյանը՝ Գորգիսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց, որ այս իրավիճակում Կառավարությունը երկու կարևոր քայլ պետք է իրականացներ:

«Առաջինը քաղաքացիների աջակցության ծրագրերն էին, որոնք արդյունավետության տեսանկյունից շատ խնդրահարույց են, սա փաստ է, որը մեր բոլոր քաղաքացիներն են արդեն տեսնում: Երկրորդը վերաբերում է կապիտալ շինարարության հարցերին: Միշտ նշվում էր, որ շատ գումար է ներդրվելու կապիտալ շինարարությունում, նախորդ տարիների համեմատ՝ անհամեմատ շատ շինարարություն է կատարվելու, բայց արդեն հունիս ամիս է, դեռ չկա: Տարվա կեսը մենք արդեն անցանք, ու այս ամենը հետաձգվում է, այդ ամենը ե՞րբ է լինելու»,- հարցրեց  Գ. Գորգիսյանը:

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն նշեց. «Էդ որ ասում եք՝ բոլոր քաղաքացիներն արդեն արձանագրում են, էդ բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորությունը, կարծում եմ, Դուք չունենք, առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ և շնորհակալություն հայտնում աջակցության համար: Կարծում եմ՝ Ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի, նոր մի պատգամավոր հարց էր տալիս ու ասում էր, թե կեղծ երաշխիքներ են ներկայացվել, և ակնարկում էր, որ այդտեղ ծանոթ-բարեկամ ինչ-որ կապեր կան: Եթե նման ծանոթ-բարեկամ ազդեցիկ կապեր կան, ի՞նչն էր խանգարում, որպեսզի այդ կապերն ազդեին, որպեսզի այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, որպեսզի կեղծ երաշխիք չներկայացնեին, որպեսզի չբռնվեին և քրեական պատասխանատվության չենթարկվեին: Այս երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ, որ դա չի վերացվելու, որովհետև նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտների ատկատների մեխանիզմը շարունակվի:

Ես չգիտեմ, գուցե հիմա իշխանություններին այլևս ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությա՞նը, բայց դա չի վերացվելու, ուզում եք՝ օրն այդ մասին հազար անգամ հարցրեք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս