Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում մեր հասարակությունում առավել շատ են դարձել ատելության, բռնության խոսքի արտահայտման դեպքերը և սա, բնավ, չի կարող արդարացվել կարծիքի արտահայտման կամ խոսքի ազատության իրավունքների փաստով։
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, թե նա ամիսներ առաջ ինչ մեղադրանքներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի վերաբերյալ, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը։
Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան է այրվել. Կրակոցները հնչել են Նախիջևանի կողմից: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, թեև ՊՆ լրատվական բաժնից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը, սակայն նախարարությունից հաստատել են տեղեկությունը:
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։
«Հայաստանում այլևս չհարկվող գույք չի՛ լինի. գույքահարկերը կբարձրանան». Փաշինան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խոսքով, որպեսզի ոստիկանական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումները չլինեն մակերեսային, անհրաժեշտ են որակական փոփոխություններ:
Կառավարությունը թույլատրեց ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում:
Կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ բոլոր մարզերին
«Ունեք բիզնես գաղափա՞ր, մասնակցե՛ք դասընթացի և պետությունից ստացեք մինչև 10 մլն դրամ վարկ+դրամաշնորհ». Փաշինյան
«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
2 մլրդ 169 մլն դրամ՝ Ադրբեջանից բռնագաղթած անձնանց բնակարաններով ապահովելու համար
Նոր օրենքով դատարանով կասեցված շինարարությունները կվերսկսվեն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Կայքին հաջողվել է պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:
Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին։
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ էին դիմակներ կրելու վերաբերյալ մեկ ամիս առաջ այլ բան ասում, հիմա այլ. Փաշինյանը պարզաբանում է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում անդրադառնալով Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին, հարց ուղղեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին:
«Դպրոցների տնօրենների և համայնքապետերի հետագա գործունեության վրա սահմանված կանոնների խախտումը հետևանք կունենա». Փաշինյան
«Այս թեման պետք է լրջանա, կիրականացվեն ամենօրյա ռեյդեր». Փաշինյան
«Դիմակ չկրելու փաստով կազմվել է 240 արձանագրություն». Ոստիկանապետ
«Ստեղծվել է ծանր իրավիճակ. կորոնավիրուսը ներկա է լինելու դեռ մեկ տարի». Փաշինյան
Նոր «նախկինների» և նրանց հին ու նոր թալանի մասին
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի: