Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Եվրոպայի հոբելյանական առաջնության խաղերի խմբային փուլի մի մասը կանցնի Դուբլինում, ինչպես և պլանավորվում էր:
Օրեր առաջ Լոնդոնը ևս հաստատեց, որ պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը և եզրափակիչ հանդիպումը: