Այսօր կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներին և գործիքներին անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ասաց, որ դեռևս մարտի սկզբին ՊԵկ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվել է մի քանի ուղղությամբ աշխատող աշխատանքային խումբ՝ օպերատիվ տեղեկությունների տրամադրման և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հետևանքները չեզոքացնելու համար:
Բնակիչները դեմ են Ծարավ Աղբյուրի փողոցում ևս մեկ շենքի կառուցման. ՈՒՂԻՂ
Գրեթե երկու ամսվա կարանտինից հետո գրանցվում է նոր դեպքերի ամենամեծ քանակը (!!!)։ Հետևաբար, իմ մոտ առաջանում են հարցեր․
Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։
Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:
Հարցին՝ իսկ որտեղի՞ց են նման լուրեր շրջանառվում, Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը, այսինքն՝ գիտեմ, երևի ֆեյսբուքյան մեկ-երկու գրառումներից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսամ՝ այս առումով նույնպես անդրադարձ կունենանք»,- նշեց փոխվարչապետը:
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շահառուները հաճախ խնդիրներ էին ունենում շահառուների ցուցակներում տեղ գտած անճշտությունների հարցով: Այդ անճշտությունների համար պատասխանատուն, շատերի դիտարկմամբ, Պետական եկամուտների կոմիտեն է:
««Freedom House-ն իր վերջին զեկույցում գրել է՝ «Հայաստանն արձանագրել է Freedom House կազմակերպության անցումային երկրներ զեկույցի պատմության մեջ, ամբողջ պատմության մեջ, ինչքան այդ զեկույցը կա, ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, այսինքն՝ Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության էն աստիճանի առաջընթաց չի ունեցել, ինչքան ՀՀ-ն»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։
«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը:
«Հայաստանում 2019 թվականին մենք չենք կարողացել լուծել անկախ դատական համակարգի հարցը, որովհետև նախ՝ պետք է դրա համար պատասխանել հարցին՝ իսկապես ուզում ենք ունենալ անկախ և ոչ թե՝ կառավարելի, խամաճիկային դատական համակարգ: Եթե իսկապես ուզենայինք ունենալ խամաճիկային դատական համակարգ, ապա մեկ-երկու զանգը կամ դրա բացակայությունը դրա համար բավարար կլիներ»:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ որոշելու, թե ինչ քայլերի է հնարավոր դիմել, որպեսզի իրենց աշխատավարձն ու վերջահաշվարկը ստանան։
«Պատիվ ունեմ արձանագրելու, որ Հայաստանում 2018 թվականից հաստատված է ժողովրդավարական կայունություն, բայց ՀՀ-ում երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և դրա ֆոնին կարող է ժողովրդավարական կայունությունը երբեմն թողնել անկայունության տպավորություն, բայց ուզում եմ արձանագրել, որՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական ու ժողովրդական կայունություն, որին ոչինչ չի սպառնում»:
Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը: Եվ «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված):
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման զեկույցը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե համաճարակային իրավիճակից հետո տնտեսության վիճակն ինչպիսին է լինելու և ռեսուրսների գործարկման ինչ հնարավորություններ են լինելու:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում:
Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունը հերքում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդության և վիրահատության ենթարկվելու մասին տեղեկությունը:
Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը:
Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5-ի լուսադեմին մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես բուժաշխատողները հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:
ԱԺ հերթական քառօրյայում, հավանաբար այսօր, պետք է քվեարկության դրվի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու հարցը: Այս հարցին նախորդ շաբաթ՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության 2019 թվականի կատարողականը, որի մի բաժինը նվիրված էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացված ծրագրերին:
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի: Եթե գնում ենք էն ճանապարհով, որ սահմանափակումները հանում ենք ու վերադառնում սովորական կյանքին, էս թվերն անիմաստ քննադատության տեղիք են տալիք: Դրանք չեն զգոնացնում, քանի որ չհավատացողը (տենց թազա մոդա ա հիմա, չէ՞) շարւնակում ա իր համար ապրել, իսկ հավատացողը մեզ մեղադրում է վատ կառավարելու և սրան հասցնելու մեջ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման մասին զեկույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստում ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքերի մասին զեկույցը:
Պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, որովհետև ես հանրապետության հեղափոխական հրապարակից խոստացել եմ, որ պետական ծառայողների ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան ու դա տեղի է ունեցել: Այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ խոստումը ի կատար է ածվել, իսկ, թե ինչու պարգևավճարների և ոչ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից […]
Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՝ ինչով են պայմանավորված ԱԺ մուտք գործելու խստացումները:
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, ապաքինվել է ևս 24 մարդ:
Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: