Պլանավորում ենք պետական կառավարման համակարգում, հատկապես՝  դատաիրավականում, ավելացնել աշխատավարձերը. Փաշինյան

Պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, որովհետև ես հանրապետության հեղափոխական հրապարակից խոստացել եմ, որ պետական ծառայողների ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան ու դա տեղի է ունեցել:

Այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ խոստումը ի կատար է ածվել, իսկ, թե ինչու  պարգևավճարների և ոչ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է: Մենք այսօր հանրային ծառայությունների բարեփոխման պատճառով ողջ պրոցեսը կտրանսվորմացնենք և ձեր հաստատմանը կներկայացնենք որպես աշխատավարձի համակարգ: Մենք պլանավորում ենք պետական  կառավարման համակարգում՝ հատկապես  դատաիրավականում, ավելացնել աշխատավարձերը, որովհետև մենք համոզված ենք, որ դա է ճանապարհը անկախ դատական համարակգ ունենալու»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս