Բաժիններ՝

«Հույսը դնել միայն քաղաքացիների բարձր գիտակցության վրա, դա նշանակում է հենց այսօրվանից սպասել մեծ առողջապահական աղետին»

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կորոնավիրուսի 163 նոր դեպք…

Գրեթե երկու ամսվա կարանտինից հետո գրանցվում է նոր դեպքերի ամենամեծ քանակը (!!!)։ Հետևաբար, իմ մոտ առաջանում են հարցեր․

1) Կարո՞ղ էինք ավելի լավ կազմակերպել կարանտինը։

2) Ո՞վ է գնահատում պարետատան գործողությունների արդյունավետությունը։

3) Ի՞նչ մշակված ուղեցույցի և չափորոշիչների հիման վրա է մայիսի 4-ից սկսվել կարանտինի աստիճանական թուլացման (երկիրը վերաբացելու) գործընթացը։

Երրորդ հարցն այս պահին ամենակարևորն է, քանի որ դրանից է կախված վաղվա դեպքերի և հնարավոր մահերի քանակը։

Մենք, ի տարբերություն Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և շատ այլ երկրների, կարանտինից դուրս ենք գալիս ոչ թե դեպքերի նվազման, այլ դրանց կտրուկ աճի ժամանակ։ Այս իրավիճակում հույսը դնել միայն քաղաքացիների բարձր գիտակցության վրա, դա նշանակում է հենց այսօրվանից սպասել մեծ առողջապահական աղետին, քանի որ կարանտինը ցույց տվեց, որ մարդկանց գիտակցությունը միշտ չէ, որ ռացիոնալ է։ Իսկ պետք են խիստ և հետևողական քայլեր»։

Կորոնավիրուսի 163 նոր դեպքԳրեթե երկու ամսվա կառանտինից հետո գրանցվում է նոր դեպքերի ամենամեծ քանակը (!!!)։ Հետևաբար, իմ…

Gepostet von Hovakim Zakaryan am Mittwoch, 6. Mai 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս