Տիգրան Ավինյանը՝ իր հնարավոր հրաժարականի լուրերի մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ հաժարական է ներկայացրել, որն առաջիկայում կհանրայնացվի, ինչին ի պատասխան Ավինյանը նշեց.

«Նման բան չկա»:

Հարցին՝ իսկ որտեղի՞ց են նման լուրեր շրջանառվում, Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը, այսինքն՝ գիտեմ, երևի ֆեյսբուքյան մեկ-երկու գրառումներից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսամ՝ այս առումով նույնպես անդրադարձ կունենանք»,- նշեց փոխվարչապետը:

Լրագրողների մյուս հարցերին, այդ թվում՝ թե ինչպե՞ս են պատրաստվելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Տիգրան Ավինյանը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Տիգրան Ավինյանը հրաժարական է ներկայացրել, որը կհանրայնացվի մայիսի կեսերին, երբ ավարտվի արտակարգ դրությունը:

Տեսանյութեր

Լրահոս