Freedom House-ի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը, երբ պատասխանում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր  համաճարակից հետո տնտեսության վիճակին, նախ ասաց.

«Մեր քննարկումներում մենք մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտության մասին, որովհետև եթե մենք  խոսենք տնտեսությունը նախկին վիճակին բերելու մասին, մենք կհամարենք, որ խոշոր պարտություն ենք կրել, մենք պետք է տնտեսությունը բերենք նոր վիճակի»։

Քիչ անց շեղվելով բուն հարցի պատասխանից՝ նա խորհրդարանականներին տեղեկացրեց.

««Freedom House-ն իր վերջին զեկույցում գրել է՝ «Հայաստանն արձանագրել է Freedom House կազմակերպության անցումային երկրներ զեկույցի պատմության մեջ, ամբողջ պատմության մեջ, ինչքան այդ զեկույցը կա, ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, այսինքն՝ Freedom House-ի  զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության էն աստիճանի առաջընթաց չի ունեցել, ինչքան ՀՀ-ն»։

Այսօր հրապարակված Freedom House-ի զեկույցում մասնավորապես  գրված է (ներկայացնում ենք թարգմանաբար). «Հայաստանը գրանցեց զեկույցի պատմության ընթացքում ժողովրդավարության ամենալուրջ երկամյա ցուցանիշը և այդ ցուցանիշը հասել է երկրի համար երբևէ գրանցված ամենաբարձր կետին ընտրություններին և կոռուպցիային վերաբերող բարելավումներով: Դատական համակարգի զարգացումներն այնուամենայնիվ մտահոգությունների տեղիք են տվել»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս