Լեհաստանի Սենատը մերժել է նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը
Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին:
Ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, կողմ է արատահայտվում ընտրությունների օրը տեղափոխելու օգտին: Դրանից բացի, ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին:
Լեհաստանի Սահմանադարության համաձայն, Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի, կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդուհանդերձ, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն: Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Մոտ օրերս սպասվում է պատգամավորների քվեարկությունը: