
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, ապաքինվել է ևս 24 մարդ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/688466188655978/?type=3&theater