Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության 2019 թվականի կատարողականը, որի մի բաժինը նվիրված էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացված ծրագրերին:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում համավարակի տարածման ժամանակաշրջանում  համաճարակային հիվանդանոցային մահճակալների թիվը հնգապատկվել է՝ 300-ից հասնելով 1500-ի, ևս 150 մահճակալ առաջիկայում շահագործման կհանձնվի: 600 հյուրանոցային տեղ նախապատրաստվել է այն քաղաքացիների համար, որոնք վարակակիր են, բայց բուժում չեն ստանում:

Վարչապետի փոխանցմամբ՝ 2300 հիվանդանոցային տեղ է նախապատրաստվել մեկուսացնելու համար կոնտակտավոր մարդկանց, մեկուսացվել է շուրջ 6000 քաղաքացի, իսկ Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են տարածաշրջանային և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է պետությունը, այդ թվում՝ ճգնաժամի ժամանակ, վարվի իր քաղաքացիների հետ:

Կառավարության ղեկավարը խոսեց նաև ընդունված 16 հակաճգնաժամային միջոցառումների մասին, որոնց արդյունքում կոնկրետ աջակցություն է ցուցաբերվել 21 հազար տնտեսվարողի՝ արտոնյալ վարկերի տեսքով, և 1 միլիոն ֆիզիկական անձ կառավարությունից ստացել է աջակցություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031