Դատական համակարգում ռազմավարության փոփոխություն նշանակելիս հաշվի են առնվել նախորդ ռազմավարության քննադատությունները: Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՆ ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ Գոհար Հակոբյանը:
«Խաղողի բերքն այս տարի բարձր որակի է լինելու, ինչպես նաև գինին: Կմթերվի 105-110.000 տոննա խաղող: Մինչև նախորդ տարի կոնյակի գործարանը մթերման գին էր սահմանում, մյուս գործարանները դա վերցնում էին՝ որպես նշաձող, իսկ հետո սկսում էին գինը կտրուկ իջեցնել, ու ստացվում էր՝ կոնյակի գործարանը սահմանում է 135-145 դրամ, 110-120 դրամ՝ գործարանները»:
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։
168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում այն հասանելի դարձնել նաև հանրությանը։
Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո «Յուվենթուսը» սկսել է պլանավորել իր գործողությունները հաջորդ ամառվա համար և արդեն իր առջև երեք նպատակ է դրել՝ Դավիդ դե Խեան, Նեմանյա Մատիչը և Էրիկ Բային:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ հարցերը՝ կապված դատական իշխանության հետ, գնալով կուտակվում են: Նրա խոսքով՝ հիմա դատական համակարգում շարունակում են աշխատել մարդիկ, ովքեր մի շարք գործերով սխալ որոշումներ են կայացրել:
Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմի հետեւանքով համաշխարհային տնտեսության կորուստները մոտավորապես 850 մլրդ դոլար կկազմեն հաջորդ տարվա սկզբին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Ապրիլյան հեղափոխությունը բացառիկ էր, որովհետև բնակչությունը դուրս եկավ արդարության պահանջով: Արդարությունը դեֆիցիտ էր: «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին չպաշտպանել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու առաջարկությունը:
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել են նաև ուսուցիչներ ու դպրոցականներ:
Ստեղծված իրավիճակում Բաբաջանյանը հանգիստ կարող է և չհրաժարվել իր մանդատից, քանի որ ընտրարշավի ժամանակ Բաբաջանյանի սեփականություն հանդիսացող 1in.am կայքը և «Ժամանակ» օրաթերթը, որոնք հանդիսանում են լրատվական դաշտի առաջատարներից, ամբողջությամբ լծված էին, և բացառապես լուսաբանում էին «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր հանրապետությանն օգնել՝ «ընդունելի գնով» 10-15 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարմամբ:
«Իրավիճակը եղել է լարված, սակայն ՔԿՀ ծառայողների ջանքերով այն հանդարտվել է: Մեզ հայտնեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, ՔԿՀ ծառայողներն ուժի կիրառման չեն դիմել, և չկան կալանավորներ, որոնք տարվել են պատժախուց: Սակայն Էրեբունու վարչական շրջանի դատարանում նախապատրաստվում են նյութեր դեպքի առիթով քրեական գործ հարուցելու համար:
ԵՄ-ն Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա բոլոր այնպիսի միջոցառումներից, որոնք խախտում են միջուկային գործարքը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կհաջողվի Եվրամիության հետ համաձայնության գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միության կազմից գործարքով թագավորության դուրս գալու պայմանների շուրջը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել Է չճնշել ու չկռացնել իր երկրին:
Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի Իդլիբ շրջանից դեպի Թուրքիա գաղթականների սպասվող հոսքի մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ վերջինիս պաշտպանների դիմումի քննությանն ընդառաջ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի` այդ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ:
Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից:
«Թալիբան» արմատական շարժման ջոկատներն Աֆղանստանի արեւմտյան մասում հարձակում են գործել Ֆարահ քաղաքի վրա:
Սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 11:00-ին Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու սուրբ պատարագ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ: