
Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից:
Մինչև կալանավորումը ևս Խաչատրյանը հետազոտություն էր անցել բժշկական կենտրոնում։
Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին: