
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։
Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում և վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: