«Յուվենթուսը» մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդից» 3 ֆուտբոլիստի անվճար ձեռք բերել
Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո «Յուվենթուսը» սկսել է պլանավորել իր գործողությունները հաջորդ ամառվա համար և արդեն իր առջև երեք նպատակ է դրել՝ Դավիդ դե Խեան, Նեմանյա Մատիչը և Էրիկ Բային: Այս մասին հայտնում է AS-ը:
Բոլոր երեք ֆուտբոլիստների պայմանագրերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում են 2020թ. ամռանը, և «Յուվենթուսը» կփորձի համոզել դե Խեային, Մատիչին և Բայիին, որ նրանց համար լավագույն տարբերակը կլինի ազատ գործակալների կարգավիճակով Թուրին տեղափոխվելը:
Դավիդը, Նեմանյան և Էրիկը չեն թաքցնում, որ կցանկանային հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», և «Ծեր սենյորան» պատրաստ է բոլորին առաջարկել շատ շահավետ պայմանագրեր, եթե դարպասապահը, կիսապաշտպանը և պաշտպանը ակումբին հասնեն անվճար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը