Ինչ է կատարվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. Անի Սամսոնյանը մանրամասներ է ներկայացնում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով տեղեկացրեց, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ:

«Մեզ այստեղ հայտնեցին, որ սեպտեմբերի 5-ին, սկսվել է ժամը 15:30, 3-րդ և 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է ՔԿՀ-ի խոտածածկ տարածք: Բարեբախտաբար, հրդեհը մարել են ԱԻՆ աշխատակիցները»,- ասաց Անի Սամսոնյանը՝ հիշեցնելով, որ այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը, ըստ այդմ՝ կալանավորները որոշել են «բունտ» անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:

«Իրավիճակը եղել է լարված, սակայն ՔԿՀ ծառայողների ջանքերով այն հանդարտվել է: Մեզ հայտնեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, ՔԿՀ ծառայողներն ուժի կիրառման չեն դիմել, և չկան կալանավորներ, որոնք տարվել են պատժախուց: Սակայն Էրեբունու վարչական շրջանի դատարանում նախապատրաստվում են նյութեր դեպքի առիթով քրեական գործ հարուցելու համար:

Ինչ է կատարվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Gepostet von Ani Samsonyan am Freitag, 6. September 2019

Զրույցի ընթացքում մենք նաև տեղեկացանք, որ իրավիճակն այս խնդրի առնչությամբ կարող է մնալ լարված, այդ իսկ պատճառով ՔԿՀ-ներում ավելի զգոն են»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս