Բաժիններ՝

Ջոնսոնը վստահ է, որ հոկտեմբերի 17-ի գագանաժողովում ԵՄ-ի հետ կհամաձայնեցնի Brexit-ի գործարքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կհաջողվի Եվրամիության հետ համաձայնության գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միության կազմից գործարքով թագավորության դուրս գալու պայմանների շուրջը:

Այդ մասին նա սեպտեմբերի 6-ին հայտարարել է Sky News հերուստաալիքի եթերում։

«Մենք չենք ցանկանում Եվրամիությունից երկրի դուրս գալ առանց գործարքի, դա տեղի չի ունենա: Ես վստահ եմ, որ կկարողանամ երաշխավորել գործարքը հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ջոնսոնն ըստ որում քննադատել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության չկամենալը վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հոկտեմբերին: «Դա ապշեցուցիչ պարադոքս է. պատմության մեջ երբեք ընդդիմադիր կուսակցությունը, որին ընտրություններ անցկացնելու հնարավորություն են տվել, չի հրաժարվել դրանից:

Կարծում եմ, որ դա արտակարգ քաղաքական սխալ է, բայց դա նրանց որոշումն է: Եթե նրանք չեն ցանկանում ընտրություններ անցկացնել, գերազանց է. հոկտեմբերի 17-ին մենք գործարքի կհասնենք»,- հավաստիացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս