Բաժիններ՝

ԴՊՀ-ն 850 մլրդ դոլար է գնահատել ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առեւտրական պատերազմից աշխարհի տնտեսության կորուստները

Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմի հետեւանքով համաշխարհային տնտեսության կորուստները մոտավորապես 850 մլրդ դոլար կկազմեն հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) վերլուծաբաններին, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները։

Նրանց տվյալներով՝ անորոշությունը՝ կապված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձեռնարկված առեւտրական հակամարտության սրվելու հետ, տանում է գլոբալ տնտեսության աճի տեմպերի դանդաղման, ինչպես նաեւ արտադրական ակտիվության եւ ԱՄՆ-ում կապիտալ ներդրումների նվազման: Ինչպես ամերիկյան, այնպես էլ գլոբալ տնտեսության վնասն, ամբողջությամբ վերցված, ԴՊՀ-ի կողմից գնահատվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոսը:

Ինչպես նշում է Reuters-ը, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ներկայում հասնում է 20 տրլն դոլարի այն դեպքում, երբ համաշխարհային ՀՆԱ-ն 85 տրլն դոլար է: Ելնելով դրանից՝ գործակալությունը հաշվել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական հակասությունները գլոբալ տնտեսության վրա կնստեն 850 մլրդ դոլար, իսկ ամերիկյանի վրա՝ 200 մլրդ դոլար: Սեպտեմբերի 5-ին Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների հաջորդ՝ թվով 13-րդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս