Բաժիններ՝

Բրիտանական ընդդիմությունը կրկին հրաժարվեց պաշտպանել վաղաժամկետ ընտրությունների անցկացումը

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին չպաշտպանել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու առաջարկությունը:

Այդ մասին սեպտեմբերի 6-ին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է խորհրդարանում «Փլայդ քամրի» կուսակցության ներկայացուցիչ Լիզ Սեւիչը՝ ամփոփելով ընդդիմադիրների հեռախոսային խորհրդակցության արդյունքները: Դրան, բացի «Փլայդ քամրի»-ից, մասնակցել են Լեյբորիստական կուսակցության, «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) ներկայացուցիչները, մի խումբ անկախ թեկնածուներ։

«Որպես խորհրդարանականներ, որոնց խնդիրն Է՝ երաշխավորել առանց գործարքի Brexit-ի բացակայությունը եւ ձգտել հասնելու (Brexit-ի ժամկետները հետաձգելու վերաբերյալ) օրինագծի օրինական ուժ ստանալուն, մենք կշարունակենք մնալ այստեղ՝ երաշխավորելու, որ վարչապետը կշարունակի կատարել օրենքով իր վրա դրված պարտավորությունները»,-ասել է նա: «Ես չեմ հավատում վարչապետին»,-հավելել է Սեւիլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս