Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը:
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօրվա Կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը՝ նշեց, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատի տիտղոսի համար ծավալվող պայքարին:
«Ես շատ ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսալու վերաբերյալ: Ես ուղղակի ապշած եմ: Այդ ակնկալիքը, որ ձևավորում եք, ո՞ւմ եք ձեռ առնում, ժողովրդի՞ն: Մարդը 10 տարի երկրի նախագահ ա եղել, բան չի խոսացել, 10 տարին անցել ա, հեղափոխություն ա եղել, իշխանությունից թողել-գնացել ա, ինչ-որ մի հատ ուժեղ հետաքրքրություն կա՝ ի՞նչ ա ասելու: Ի՞նչ պետք ա ասի, որ ի՞նչ պետք ա ասի»:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաեւ հաղորդակից է դարձրել իր պլաններին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մեկնարկել է «icult.am» ծրագիրը, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների մոտ 370 հազար աշակերտ տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել համերգասրահներ, թատրոններ և թանգարաններ։
Շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական Խորհուրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
«Մենք ունենք շատ փայլուն հարաբերություններ, փայլուն ա ուղղակի, չեք պատկերացնում՝ ինչքան ա փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, մեկ էլ պարզվում ա, որ վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով վարել մեքենաները»:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժպիտով եմ վերաբերվում դրան՝ քաղաքական ապաստան, գեներալ… Թե ինչպես դարձավ գեներալ, դա էլ հարց է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Միհրան Պողոսյանի քայլը:
ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մատնացույց արեց «Արարատցեմենտ» գործարանի վաճառքի մասին կառավարության 1465 Ա որոշումը, ըստ որի՝ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար, նշվում է պարտքերի մասին, բայց դեռ հարց է՝ այդ ժամանակ վճարում կատարվե՞լ է, թե՞ ոչ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արտգործնախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու նախագիծը։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թեհրանն աջակցում է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում մինչև օրակարգի հաստատումը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից ռեցիպիենտին։
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:
«Դեռևս 2018թ. հոկտեմբերի 2-ին այդ քննարկումները ծավալվում էին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օրինագծին, մենք շեշտել ենք, որ բացարձակապես խնդիրը պատգամավորների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակ է հետապնդում, դրա համար մենք կողմ ենք քվեարկել նախագծին»:
«Գործընթացն իրավական հարթությունում է բացառապես և մենք պետք է սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք: Յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքն ինչպիսի վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում լինելով, դիմելու այս կամ այն իր խնդիրները կարգավորելու համար: Իհարկե, քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, որևէ մեկը չի ողջունում»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի իրեն պաշտպանել անհրաժեշտության դեպքում:
«Սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել ի շահ երկու ժողովուրդների»:
Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ¨ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձեւաչափով։
Մոսկվայում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։
Կոլոմբոյի Բանդարանաիկե խոշորագույն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:
Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում:
Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Պիեռ Մարելը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: