Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան՝ Միքայել Գրիգորյանը, Վալերի Միլաձեի խմբում անցել է եզրափակիչ:
Այս կյանքում բոլոր մարդիկ եզակի են ու ցանկացածը կարող է լինել ծաղրածուի դերում. ստանձնել մարդկանց երջանկացնելու հաճելի պատասխանատվությունը. չէ՞ որ բոլորս ենք ուրախանում, երբ լսում ենք, որ պետք է կրկես գնանք:
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որն է երջանկության հիմնական աղբյուրը։
«Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ»,- ասում է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Կոնստանտին Օրբելյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականություններին անցնելուց հետո կրճատումներ է կատարել, սակայն ինչպես նշում են թատրոնի աշխատակիցները նա ոչ թե ուրիշ ՊՈԱԿ-ների նման խնայել է ադմինիստրացիային և կրճատել ստեղծագործական խմբից, այլ ճիշտ հակառակը։
2018թ. Հայաստանում զբաղվածության մակարդակն ավելացել է 3.2%-ով, գործազրկությունը՝ նվազել 1.5%-ով: Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 73.8 հազար մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 6.1%-ով:
Այն գործողությունները, որոնք իշխանություններն իրականացնում են այս կամ այն ուղղությամբ, իրենց բնույթով ոչ միայն հեղափոխական՝ ռևոլյուցիոն չեն, այլև, ընդհակառակը, պարզ էվոլյուցիոն են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Վրաստանում այս տարվա հունվար – մարտին 2880 մարդ է հիվանդացել կարմրուկով:
Ոստիկանները բնակարան են խուզարկել․ մեծ քանակությամբ կանեփ է հայտնաբերվել։
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի՝ նախօրերին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՊԵԿ պատասխանին:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Այդտեղ ինձ նման շատ անհատ ձեռնարկատերեր կային: Ասում էին՝ այս ի՞նչ օրենք է, սա նշանակում է՝ փոքր բիզնեսը սպանել: ԱՁ-ները այդ տոկոսի տակ ուղղակի կմեռնեն: Մարդ է, մոռացել է, մի հաղորդագրություն ուղարկեիք, ախպեր ջան»,- նշեց Սրբուհի Ստամբոլցյանը:
Գարունը բացվել, ցանքը մեկնարկել է: Վարդաքարում գյուղատնտեսական նոր տարին եկել է, բայց հին խնդիրները դեռ լուծված չեն: Խոսքը համայնքի ցանքանտարածությունների հետ է կապված:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է փոխել ակումբը:
«Պետությունը պետք է ուշադիր լինի, թե ինչ է վաճառվում, կամ ինչն է քարտեզագրում: Պետությունն ունի իր շահը, թե որտեղ է ուզում ներդրում կատարվի, պետք է քարտեզագրում ունենա, «յուղոտ պատառները» պահի և առաջարկի ներդրողներին»:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Corriere dello Sera-ին, «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ:
Ի՞նչ է լինելու Կումայրի արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեք ներկայացնող վթարային շենք-շինությունների ճակատագիրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի մասին հաշվետվության մեջ նշված էր, որ անցած տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով 118 հազար դրամ գումար է փոխանցել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել:
Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվեց Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեց տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։
Մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ն կարող է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» միանգամից երկու ֆուտբոլիստի:
Մրցույթի սուբյեկտիվության մասով առաջին իսկ պահից կասկած էր հարուցում հենց մրցութային հանձնաժողովը: 6 հոգանոց կազմից միայն մեկն էր, որ մարզպետարանի աշխատակազմից չէր, ընդ որում, նրանցից երկուսը հենց մարզպետի ազգականներն էին, իսկ հանձնաժողովը նախագահում էր մարզպետ Գարիկ Սարգսյանի «բաջանաղը»՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամռանը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում գլխավորել է «Ինտերը»:
Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: