Այս աշխարհում Եկեղեցին` որպես Հիսուս Փրկչի խորհրդավոր մարմին (տե՛ս Եփեսացիներ Ե 23), դարեր շարունակ կենսունակ և շարունակական է պահում փրկագործության խորհուրդը:
Յուրաքանչյուր դիզայներ հասկանում է, որ գույնն ունի տարածքը վերափոխելու զորություն, և ննջասենյակները բացառություն չեն: Ննջասենյակը թույլ է տալիս հանգստանալ: Եվ, հավատում եք, թե ոչ, գույնի ճիշտ ընտրությունը կարող է դա իրականացնել:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քացաքացիություն շնորհելու հնարավորությունը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 26-ին, ժամը 12.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արմեն Ա.-ին (ազատվել է հարկադիր աշխատանքից համաներումով 01.11.2018թ.):
«Սա մի բարդ շրջան է, որից ներկայումս ելք չի երևում։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի շատ վատթարանալու ներուժ չունեն, բայց սա մի թեմա է, որը կարող է ներքին շահարկման առարկա դառնալ պարբերաբար»,- ասաց վերլուծաբանը։
Ապրիլի 24-ի առիթով Երեւան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիւանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հաւանական բաց պատուհանները։
Հարսանիքները գնալով ավելի քիչ կանոններ են պարտադրում: Եվ դա հրաշալի է: Այժմ հարսանիքի հյուրի հանդերձանք ընտրելն ավելի հեշտ է, բայց, այնուամենայնիվ, Cosmopolitan-ը ներկայացնում է մի քանի կանոններ, որոնց խախտումն ավելորդ հմայք չի հաղորդի կերպարին:
Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։
Երբ խնդրում ենք բժշկին. «Բուժի՛ր ինձ», պետք է պատրաստ լինենք կատարել նրա բոլոր խորհուրդները:
«Հայկական հարցը եղել է միջազգային հարց, ներգրավված են եղել տարբեր ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը և Բրիտանական Կայսրությունը: Մենք պետք է հիշենք, որ 1878թ. Բեռլինի պայմանագրով և՛ Ռուսաստանը, և՛ Բրիտանիան հանդիսանում էին Օսմանյան կայսրության անվտանգության երաշխավորները:
Keeping Up With the Kardashians շոուն հեռուստաէկրաններին է հայտնվել 2007թ. հոկտեմբերին: Այդ ժամանակներից ի վեր Քորթնի Քարդաշյանի ոճը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել:
Կարծրատիպը գիտակցության կառուցվածքի անբաժանելի տարրն է: Այն խմբի որոշակի կուտակված, ստանդարտացված փորձն է, որն ուսուցման գործընթացի և այլոց հետ շփման շնորհիվ արմատացած է անհատի մեջ, օգնում է նրան կողմնորոշվել կյանքում և որոշակի ձևով ուղղորդում է նրա վարքագիծը:
Դիտարկմանը, որ ամսական կտրվածքով արտահանման անկման միտումը հետզհետե մեղմվում է, Ա.Մարգարյանը պատասխանեց, որ արտահանման նվազման միտումի վրա էապես ազդել են հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված կացությունը, խոշոր ընկերությունների վարքագիծը, նաև ներդրումային ծրագրերը, որ սառեցվել են:
Լողափի նորաձևությունը տեղում չի կանգնում, և ամեն տարի դիզայներները մեզ նոր լուծումներ են առաջարկում: Lisa.ru-ն առաջարկում է առաջիկա սեզոնի գլխավոր թրենդները լողազգեստների համար:
Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իշխանական մի քանի այլ պատգամավորների հետ միասին մեկնում է Եղեգնաձոր` երեկ այդ քաղաքում ԱԺ «ԲՀԿ» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և մարզի որոշ համայնքապետերի մասնակցությամբ տհաճ միջադեպի առիթով հանդիպում ունենալու մարզպետի և վերոնշյալ համայնքապետերի հետ։
Ռուսաստանաբնակ արձակագիր Մարկ Արենը, որն ընթերցողների լայն շրջանակին հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքով, ներկայացրեց իր նոր «Քառյակը» գիրքը, որի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդու ձերբակալումը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որոնք ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, ովքեր ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները:
Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։
«Սա փող լվանալու առիթ է, էլի։ Մեր գյուղացին այսօր միայն բնության հույսին է։ Այն ֆերմերները, որոնք նախորդ տարի մինչև 100 հեկտար հող էին մշակում, այս տարի արդեն 2-3 հոգու գիտեմ, որ ընդհանրապես չեն մշակելու։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն արմատախիլ արվի, չգիտեմ ինչու»։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի տեսախցիկները Վայոց ձորի մարզում կրկին ընձառյուծ են նկարահանել։
Ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու դիմաց, ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:
«Շատ են թմրանյութ օգտագործողները: Ամեն շենքի բակում ամենաքիչը 4-5 հոգու հաշվեք: Հիմա զարգացել են, հատ ու կենտ են «նաղդով» ծախողները. համացանցով են պատվիրում, փողն էլ քարտերին են փոխանցում, տեղն ասում են, գնում վերցնում են: Ասենք, ասում են՝ արի էն բորդյուրի վրից վերցրա: Նստում տաքսի՝ գնում վերցնում են: Մի անգամ դատարկ ծխախոտի տուփի մեջ դրած էր, մի անգամ էլ բլած «Մոսկվիչ» մեքենայի վրա էին թողել, մի տղա գնաց, վերցրեց, հետ եկավ ու նստեց տաքսի»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Անցել է գրեթե մեկ տարի, ինչ նախկին դերասանուհի Մեգան Մարքլին դիմում են՝ որպես Սասեքսի դքսուհի: Արքայազն Հարիի հետ ամուսնության մեկ տարվա ընթացքում Մեգանը փայլեց թագավորական կանոնակարգերը խախտելով և անթերի ոճով: Իսկ ահա այսօր INSIDER-ն առաջարկում է վերհիշել Մեգանի և Հարիի ամուսնական կյանքի ամենահուզիչ պահերը:
Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Արցախի արտգործանախարարը Լատինական Ամերիկայում էր, ու թեև սա պետության ֆորմալ ճանաչում չի, բայց իրականացվող միջացառումներն արդեն խոսում են, որ պետք չի բացառել, որ մի օր Արցախը կճանաչվի նաև Լատինական Ամերիկայում»: