Բաժիններ՝

Մահացել է դերասան Ժան Պիեռ Մարելը. BFM

Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Պիեռ Մարելը: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքին:

«Ագատա Մարելը խորը վշտով հայտնում է, որ իր ամուսինը՝ դերասան Ժան Պիեռ Մարելը, մահացել է ապրիլի 24-ին տեղական ժամանակով 16:24-ին (Երեւանի ժամանակով 18:34-ին) Սեն Կլու հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո»,- մեջբերել է BFM-ն կնոջ հայտարարությունը:

Ժան Պիեռ Մարելը խաղացել է առավելապես կատակերգական դերեր, նրա հաշվին կան նկարահանումներ ավելի քան100 ֆիլմում, այդ թվում՝ «Կողոպուտ», «Շագրենի կաշին», «Մեծ շրջագայություն» եւ այլ ֆիլմերում: Դերասանը յոթ անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի, 2007 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս