Աննա Հակոբյանի՝ «Կենտրոն» TV-ում հարցազրույցի մասին տեղեկացել եմ անոնսից․ Իվետա Տոնոյան
«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից, այնպես, ինչպես մնացած բոլոր հեռուստադիտողները, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը կամ Իվետա Տոնոյանը հյուրերի ընտրության հարցում ի պաշտոնե որևէ առնչություն չեն ունեցել։
Այդ հարցազրույցի հետ կապված, եթե կան հարցեր, պետք է խնդրեմ, որ այդ հարցերն ուղղեք հեռուսատեսության տնօրինությանը»,- ասաց Տոնոյանը։

